Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինային են փոխանցվելու Patriot համակարգեր, որոնք համարվում են հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոց: Թե երբ է դա տեղի ունենալու, եւ որքանով են դրանք արդյունավետ, մասնագետների կարծիքները տարբեր են: Օրինակ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դագլաս Մաքգրեգորը X սոցիալական ցանցում գրել է. «Այն զենքը, որը մենք կուղարկենք ՆԱՏՕ-ին եւ որը կուղեւորվի Ուկրաինա, էական ազդեցություն չի ունենա Ռուսաստանի վրա, եթե, իհարկե, մինչ այս պահը որևէ ազդեցություն ունեցել է»:
Բայց բոլոր դեպքերում պարզ է, որ այս ամբողջ պատմությունը ոչ թե ռազմական ներուժի, այլ զուտ քաղաքականության մասին է: Հենց այդպես էլ պետք է հասկանալ Թրամփի հայտարարությունը, թե նա 50 օր է տալիս Պուտինին՝ «եթե խաղաղություն չհաստատվի Ուկրաինայի հետ, ես Ռուսաստանի դեմ շատ խիստ պատժամիջոցներ կկիրառեմ»: Հարց՝ իսկ ինչո՞ւ չի կիրառում այդ պատժամիջոցները հիմա: Շատ պարզ. որովհետեւ հույս ունի Պատինի հետ առեւտրի արդյունքում ինչ-որ բանի մասին պայմանավորվել: Իսկ որ այդ ընթացքում ավերվելու են ուկրաինական քաղաքները եւ երկու կողմերից զոհվելու են հազարավոր մարդիկ՝ դա երկրորդական խնդիր է. ուկրաինական պետության, Ուկրաինայի ժողովրդի ճակատագիրը ոչ մեկին չի հետաքրքրում:
Հիմա ասացեք խնդրեմ՝ Ուկրաինա՞ն է Արեւմուտքի համար ավելի կարեւոր, թե՞ Հայաստանը: Երկու դեպքում էլ մեզ, իհարկե, օգտագործում են. Ուկրաինայի պարագայում՝ մեծ խաղում, մեր դեպքում՝ ավելի փոքր խնդիրներ լուծելու համար:
Հիմա Փաշինյանին թվում է, որ եթե նա «զինվորագրվի» Արեւմուտքի պայքարին Ռուսաստանի դեմ, ապա դրանով կերկարաձգի իր իշխանությունը: Դա մաքուր արկածախնդրություն է՝ մեր նման պետությունը ոչ մեկի կողմից չպիտի զինվորագրվի: Որովհետեւ խոշոր խաղացողներն, ի վերջո, կպայմանավորվեն, իսկ մենք, բոլոր սցենարների դեպքում, կտուժենք: Ի դեպ, կտուժեն նաեւ պետության ղեկավարները:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ուկրաինաի՚ «արաբական գարնան»ճգնաժամերի պատճառները եվրոմիության նկրտումներն են ՝ընդլայնելու ազդեցության մաշտաբները. Որը ԱՄՆ -ներբեք թույլ չեր տա։ԱՄՆ-ի եւ ռուսաստանի շահերը համընկել են՝թույլ չտալ եվրամիությանը «Արեւելյան գործընկերության»եւ «Հարավային միջերկրծովյան երկրների գործենկերության»կայացումը։Լիբիայի՚Եգիպտոսի՚Սիրիայի՚Ալժիրի՚Թոնիսի ճգնաժամերը նրանց գործընպերության. խափանման համատեքստում են։Ուկրաինան դեռ լիովին կործանված չէ եւ պատերազմի ավարտ նախատեսված չէ՝եվրամիություն-ռուսաստան հակամարտությունը դեռ պատերազմի փուլ չի մտել որին հույս ունեն Ամն-ն եւ մեծ բրիտանիան՝նրանք հզորացան առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո՝ «они появились в последний момент» ավարը բաժանելու ժամանակ։
Թրամփը պարզապէս զէնք է վաճառում: Ի տարբերութիւն նախկին կացութեան, այժմ, զինամթերքի պարագային, զուտ առեւտուր է կատարուածը:
Թանկարժէք զէնքերը պիտի գնեն եւրոպական պետութիւնները, ապա զանոնք փոխանցեն Ուկրաինային:
Իսկ 50 օրերի նպատակը այն է որ, այդ ընթացքին՝
. հըլա Ռուսաստանը ամբողջացնէ ամառուայ իր սաստկացած ռազմական գործողութիւնները,
. Ուկրաինան դեռ աւելի մաշի, փճանայ, բնակչութիւնը յոգնի թէ՛ պատերազմից եւ թէ՛ իր այժմու ղեկավարից,
. Թրամփը ուրիշ բաներով զբաղուի, ԱՄՆի ներքին խնդիրներով, քանզի միայն այդ է որ իրեն կը հետաքրքրէ:
Ի դէպ, 50 օր ետք, կրնան դարձեալ յետաձգուիլ տնտեսական պատիժները: Որոնք ամէն դէպքում կը վերաբերին ոչ թէ ՌԴին, այլ՝ այն երկիրներին որոնք ՌԴից կազ եւ քարիւղ կը գնեն, այսինքն՝ ներառեալ եւրոպական երկիրներ… Այս քայլին նպատակն ալ այն է, որ այդ երկիրները ՌԴից տնտեսապէս անջատուին, եւ մանաւանդ իրենց քարիւղն ու կազը գնեն ԱՄՆից, ուր Թրամփը մեծապէս շղթայազերծած է այդ նիւթերի արտադրութիւնը:
Թրամփի Ամերիկան բնաւ հետաքրքրուած չէ ՀՀով, ոչ ալ ուրիշ որեւէ երկրով: Թրամփը կ’ուզէ յատկապէս վերջ դնել ՌԴի հետ Արեւմուտքի հակամարտութեան – յանուն բնականոն, Խոշոր Բիզնեսի – : Ի դէպ, կ’ուզէ նաեւ ստանալ Նոբելեան մրցանակը (վրէժ մը եւս առնելու համար՝ զայն ստացած Օպամայէն), որու համար զինք պաշտօնապէս առաջադրեց արդէն՝ Իսրայէլի վարչապետը:
Մ. Հայդուկ Շամլեան