ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Հ. Աղաքարյան) շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին հայցի քնննությունը: Ս. Մինասյանի ներկայացուցիչ Արման Ներսիսյանը խնդրել է պարտավորեցել Ա.Ղուկասյանին հերքել Ս. Մինասյանի վերաբերյալ www.aravot.am 07.03.2025թ. եւ 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում նրա կողմից կատարված փաստացի տվյալները: Մասնավորաես, որ Մինասյանը երբեւէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, անձնական թերթիկը չի համապատասխանում իրականությանը, եւ չեն ներկայացվել Մինասյանի կողմից: Պահանջվում է, որ դրանք տեղադրվեն կայքում, ՖԲ էջում, տելեգրամյան ալիքում, հասանելի, տեսանելի ձեւով…
Դատարանը երրորդ անձ է ճանաչել «Առավոտ» օրաթերթ ՍՊԸ-ին, որը դեռ ներկայացուցիչ չունի դատարանում:
Դատարանից «Առավոտը» ստացել է «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը: Ըստ էության, վեց կետի շուրջ է կայացվել բաշխման քննարկումը:
Դատարանը պարտավորեցրել է երկու կետով ապացուցման պարտականությունը դնել հայցվորի վրա, երկու կետով էլ` պատասխանողի վրա: Իսկ երկու կետը համարվել է անվիճելի, ապացուցման կարիք չունեցող, դրանք են` Ա. Ղուկասյանի կողմից արված հայտարարարությունները, որոնք կատարվել են հրապարակային եղանակով, եւ Ղուկասյանը հրապարակել է կայքով տեղեկություններ Ս. Մինասյանի՝ ՀՀԿ անդամ լինելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, Շիրակի մարզի Գյումրի նստավայրում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2025