Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին.15 միավոր անշարժ գույք շուկայականից ցածր է գնահատել՝ պետությանը պատճառելով 1․012․209․000 դրամ վնաս

Հուլիս 16,2025 11:35

Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման եւ աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ-գնահատող Ա. Ա.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ օժտված լինելով պետական հիմնարկի անունից հանդես գալու լիազորություններով, իր պաշտոնավարման տարիներին՝ 2016-2022թթ. ընկած ժամանակահատվածում, պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող՝ ընդհանուր 1.324.200.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով թվով 15 միավոր անշարժ գույքերի գնահատման հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելով՝ դրանք գնահատել է ցածր՝ ընդհանուր 311.991.000 (ներառյալ կադաստրային արժեքը) դրամ արժեքով:

Արդյունքում նշված անշարժ գույքերն օտարվել են շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով, եւ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 1․012․209․000 դրամ գույքային վնաս։

Ըստ նույն աղբյուրի, միաժամանակ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տվյալների համաձայն՝ 2022թ. ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից անարժանահավատ են գնահատվել Ա․ Ա.-ի կողմից կատարված անշարժ գույքերի գնահատումները, որի հիմքով դադարեցվել է վերջինիս որակավորման վկայականի գործողությունը եւ ճանաչվել ուժը կորցրած։

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031