Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է»․ Փաշինյան

Հուլիս 16,2025 13:04

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրման գաղափար կա»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ եւ մեր հանրությանը, որ մենք խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու հարցում ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու եւ բաց չենք թողնում»։

Հարցին, թե քննարկվո՞ւմ է «խաղաղության պայմանագրի» նախաստորագրման հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «Այո, կա նաեւ այդպիսի գաղափար, տեղի է ունեցել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի տեքստի համաձայնություն եւ տեքստի շուրջ բանակցությունների ավարտ։ Սկսել ենք խորհրդակցությունները՝ լավ, ինչպե՞ս գնանք առաջ, ի՞նչ հնարավոր ճանապարհային քարտեզ կարող է լինել։ Եվ նախաստորագրման գաղափարը, այո, այդ գաղափարն էլ կա սեղանի վրա եւ օրակարգում։ Եվ դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, որն ինքնին միայնակ չէ։ Ինքը կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի եւ որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում լինել ոչ այնքան իրատեսական։ Բայց ես ուզում եմ հավաստիացնել ձեզ եւ մեր հանրությանը, որ մենք խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու հարցում ոչ մի հնարավորություն բաց չենք թողնելու եւ բաց չենք թողնում»։

Ասուլիսի ամբողջական տեսանյութը

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031