«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքական հետապնդումների գործերով փաստաբանի իրավապաշտպանական դերը հիմնականում հանգում է «հանրային կարծիքի դատարանում» արդարության ու ճշմարտության ձայն հնչեցնելուն։ Մինչդեռ «պաշտոնական» դատարանում արդարացման վերդիկտ ակնկալելը հիմնականում անիրատեսական է։
Սակայն լինում են բացառություններ։ Այսօր տեղեկացա, որ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական մեղադրանքով արդարացման դատավճռի դեմ, ուստի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ։ Իմ էջի ընթերցողներին այդ գործը հայտնի է «Սպիտակի գործ» անունով. պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ։ Ընդ որում, պաշտպանյալս հանրային անձ չէ և չի ցանկանում, որ իր անձնական տվյալները հրապարակվեն։
Փաստեմ, որ սույն գործով դատավարությունը երեք ատյաններում տևեց ուղիղ 2 տարի և 9 օր։ Երկար տևեց, բայց ավարտվեց։
Կարդացեք նաև
Իսկ քանի՞-քանի քաղաքական հետապնդվողի գործ տևում է ավելի երկար ու դեռ չի ավարտվել։ Նրանցից քանի՞-քանիսն են բանտում կամ տնային կալանքի տակ կամ այլևայլ խափանման միջոցների ներքո։ Քանի՞-քանիսն են հանիրավի դատապարտվել։ Քանի՞-քանիսն են, որոնց մասին ոչինչ չգիտենք։ Քանի՞-քանիսն են