Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա այնպիսի խոսակցություն, որտեղ այդ հարցին անդրադարձ չկատարվի»․ Փաշինյանը՝ հայ գերիների մասին

Հուլիս 16,2025 14:08

Նիկոլ Փաշինյանը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկությունը, թե հրաժարվել է հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել ԱՄՆ նախագահին։ Մամուլի հրապարակման համաձայն, մասնավորապես, Փաշինյանը մերժել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին գերությունից ազատելու հարցով դիմել Թրամփին։

«Չկա որեւէ բանակցություն, չկա որեւէ խոսակցություն, երբ այդ հարցին չի տրվում պատշաճ ու անհրաժեշտ տեղ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ տեղեկություն է եղել մամուլում։ «Ես անկեղծ ասած՝ չգիտեմ, թե դուք ինչ հրապարակման մասին եք ասում, բայց ես ասում եմ բոլոր հնարավոր դեպքերի մասին․ չկա այնպիսի խոսակցություն, որտեղ այդ հարցին անդրադարձ չկատարվի, պարզապես չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031