«Այո, Հայաստանն ուզում է դառնալ ԵՄ անդամ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջերս իր եվրոպական այցերի ժամանակ իրենից մեկնաբանություն են ուզել՝ ո՞նց է պատկերացնում լուծումը։
«Ես պատասխանել եմ, որ բարեփոխումների հավակնոտ ծրագիր ունենք եւ դա այսպես թե այնպես իրականացնում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ ՀՀ-ԵՄ սպասվելիք նոր օրակարգը։ Այսինքն, ըստ Փաշինյանի, հարցն այն է, որ Հայաստանը դառնա եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր։
«Հիմա այս կետում կա երկու տարբերակ՝ կամ ՀՀ-ին ընդունում են ԵՄ անդամ, կամ չեն ընդունում։ Եթե չեն էլ ընդունում, Հայաստանն այդ կետի վրա լինում է եվրոպական չափանիշներին համապատասխան երկիր։ Երկու դեպքում էլ այդ ռազմավարությունը չշարունակելու խնդիր չունենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացման հարցին՝ ասելով, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկում են հարցը, այն բարդ եւ ժամանակատար գործընթաց է։ Իսկ ՀՀ-ում գտնվող դեսպանատներում հոսքը, Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությամբ պայմանավորված է նրանով, որ հոսքը դեպի եվրոպական երկրներ շատացել է։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եվրոպացի գործընկերներին փոխանցել է՝ մի կողմից հարաբերությունների բարելավում է արձանագրվում, մյուս կողմից էլ՝ մարդիկ վիզա չեն կարողանում ստանալ։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութն՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ