Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ո՞ւմ անմեղության կանխավարկածն ենք խախտել, առաջադրված է մեղադրանք»․ Փաշինյանը՝ իր եւ ՔՊ-ականների հայտարարությունների մասին

Հուլիս 16,2025 16:03

Այսօր հրավիրած ասուլիսում հարց ուղղվեց Նիկոլ Փաշինյանին, թե ինչո՞ւ է իր եւ իր թիմակիցների կողմից խախտվում անմեղության կանխավարկածը, դեռ դատարանի որոշում չկա, բայց իրենք հայտարարում են, թե «Սրբազան պայքարի» գործի շրջանակներում կալանավորվածները «ահաբեկիչներ» են։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներում էլ, երբ այսպիսի բացահայտումներ ու քրեական գործեր են լինում, բոլոր երկրներում տեղի են ունենում քաղաքական քննարկումներ։ «Այսինքն՝ ես ուզում եմ, որ մենք իրավական գնահատականը տարբերակենք քաղաքական գնահատականից։ Այդ տվյալները, երբ Հայաստանի համապատասխան մարմինները հրապարակում են, ըտենց երկիր չկա, որ դրանից հետո սուս ու փուս նստեն, ասեն՝ դե սուսեք, տենանք դատարանն ինչ կորոշի։ Միջազգային մամուլում ամեն օր այդ թեմաներով տասնյակ հրապարակումներ կան։ Մենք ո՞ւմ անմեղության կանխավարկածն ենք խախտել, առաջադրված է մեղադրանք, մեղադրանքն առաջադրված է այն մարմնի կողմից, որը մեղադրանք առաջադրելու իրավունք ունի։ Քաղաքական մարմինը եւ քաղաքացին այդ մեղադրանքի հետ առնչվում են։ Այսինքն՝ քաղաքական մարմնի կամ քաղաքացու արձագանքը պետք է լինի այն, որ քննչական մարմինը սուտ է ասո՞ւմ, ի՞նչ հիմքի վրա պետք է ասի, որ սուտ է ասում։ Առաջադրված է մեղադրանք, դրան տրվում է քաղաքական գնահատական»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, թե ինչո՞ւ է անթույլատրելի բառապաշար օգտագործում Եկեղեցու եւ հոգեւորականների մասին խոսելիս։ «Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, վարչապետը կարա պաշտպանի իր հավատը, իր սկզբունքները եւ հանրության առաջ իր հոգեւոր բարեվարքությունը։ Մեկդ ինչո՞ւ չեք ասում՝ դուք հոգեւոր ծառայության մեջ գտնվող մարդ, վարչապետի օրգանների հետ ի՞նչ գործ ունեք»,- արձագանքեց Փաշինյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031