Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա»․ Նիկոլ Փաշինյան

Հուլիս 16,2025 16:56

«Հայաստան գալուց հավսար-զգաստ եղեք, արա։ Սա պետություն է։ Ասել եմ՝ պետության համը մնալու է բերաններդ»,- այսօր կայացած ասուլիսում իր նախկին ֆեյսբուքյան գրառումները կրկնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա պատասխանում էր բարերար Սամվել Կարապետյանի՝ քաղաքական գործունեություն ծավալելու մասին հարցին։

Փաշինյանը հեգնեց Սամվել Կարապետյանին՝ ասելով, որ եթե փորձեր այնպիսի գործունեություն ծավալել իր հիմնական քաղաքացիության երկրում՝ ՌԴ-ում, ինչպիսին փորձում է Հայաստանում ծավալել, ապա ամենաբարձր շենքի ամենավերին հարկից ինքնակամ ցած կնետվեր, չէր էլ սպասի, որ իրեն առաջարկեին ցած նետվել։ շ

Նաեւ հայտարարեց՝ «չագուջը յուղած, պատրաստ» դրած է իր աշխատանքային սեղանին եւ ով փորձի Հայաստանի ինքնիշխանության, անկախության ու պետականության նկատմամբ ոտնձգություն անել՝ «պողպատե մանդատը գործելու է ու գործում է»։

«Ամեն մեկը գրապաններում վեց հատ պասպորտ ունի, գալիս են Հայաստանը փրկելու․ խոպա՞ն է, ի՞նչ է․․․»,- վրդովվեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իսկ եթե հանկարծ քո մտքով անցնի “Զանգեզուրի միջանցքը” բացես կամ էլ նոր տարածքներ զիջես ազերիներին, հայ ժողովրդի առաջ հավսար-զգաստ եղիր, արա։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031