Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն ԱՄՆ-ն չէ հետաքրքրված, ԵՄ-ն էլ է հետաքրքրված․ Փաշինյանը՝ ՀՀ տարածքի արտապատվիրակման մասին

Հուլիս 16,2025 17:22

«Կարող է լինել, օրինակ` հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն»,- այսօր կայացած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀՀ տարածքի արտապատվիրակման եւ վերահսկողության սահմանման մասին։

Նա հայտարարեց՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ԱՄՆ-ն է հետաքրքրված, բայց միայն ԱՄՆ-ն չէ, նաեւ ԵՄ-ն է հետաքրքրված։ Իսկ հայկական կողմը երկու առաջարկներով էլ հետաքրքրված է, երկուսն էլ քննարկումների փուլում են։

Նա «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության օրինակով մանրամասն փորձեց բացատրել, թե ի՞նչ սխեմայով է գործելու արտապատվիրակումը ու նկատեց, որ «Հարավկովկասյան երկաթուղիների» դեպքում, օրինակ, համատեղ ընկերություն չէ, ռեզիդենտ է՝ հավելելով, որ ինչպես այդ, մյուս բոլոր դեպքերում էլ ՀՀ -ն որեւէ իրավասության սահմանափակում չունի ու այդ ընկերությունները գործում են։

«Զվարթնոց» օդանավակայանը արգենտինական է, մյուս դեպքում՝ կլինի ամերիկյան, բայց ի՞նչ էլ լինի՝ լինելու է ՀՀ իրավազորության շրջանակում»,- ասաց նա։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է, որ ռուսական ընկերությանը արտապատվիրակվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ տեսականորեն բացառված չի, որ ռուսական էլ կլինի այդ ներդրումը․ «Մենք քննարկում ենք, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի՞ շուրջ համաձայնության կգանք եւ ո՞վ ավելի լավ առաջարկ մեզ կներկայացնի՝ մեր շահերին համապատասխանության տեսանկյունից։ Այս պահին այդ առաջարկը ամերիկյանն է, մենք քննարկում ենք, բայց այս պահին չեմ կարող ասել, որ համաձայնության ենք եկել։ Մենք ոչ մեկին չենք սահմանափակել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութն՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031