Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը ստում է»․ Արմեն Աշոտյանն անազատության մեջ է Փաշինյանի հրահանգով

Հուլիս 16,2025 17:48

«Ակնհայտորեն այս դատարանը գործում է Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Արմեն Աշոտյանն այսօր փակի տակ է գտնվում Նիկոլ Փաշինյանի հրահանգով, քաղաքական հետապնդում է իրականացվում Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և ինքը սուտ է խոսում։ Քիչ թե շատ Նիկոլ Փաշինյանին ճանաչելով՝ վստահեցնում եմ, որ նա Արմեն Աշոտյանի յուրաքանչյուր գրառման հետևում և հարցազրույց ուշի ուշով, սարսափահար լսում է, քանի որ նա մեծ նախանձ ունի Արմեն Աշոտյան քաղաքական գործչի հանդեպ»,-հարցին՝ իսկապե՞ս Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ Արմեն Աշոտյանի գործից, ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ ինքն էր պնդում, այսպես պատասխանեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։

Նա փաստեց՝ արդեն երկու տարուց ավելի շարունակվում է Արմեն Աշոտյանի գործով այս դատական ֆարսը․ «Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է: Արմեն Աշոտյանը քաղաքական, պետական գործիչ է և նա վստահաբար Նիկոլ Փաշինյանի համար անհարմար քաղաքական գործիչ է։ Այն քչերից է, որ կարողացել է մերկացնել Նիկոլ Փաշինյանի բոլոր ստերը, հորինվածքները, և այսօր ասուլիսում Փաշինյանի նշածը, թե իբր տեղյակ չէ, հերթական անգամ ապացուցում է նրա՝ ստախոս լինելը»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող հասնել այն նշաձողին, որը դրել է Արմեն Աշոտյանը հայ քաղաքական դաշտում․ «Ստում է․ տեղյակ է, կարդում է, ամեն ինչ գիտի Արմեն Աշոտյանի մասին, և սա նրա չարությունն ու նախանձն է՝ ընդդեմ Արմեն Աշոտյանի»։

Անդրադառնալով ԵՄ-ի անդամակցության հետ կապված Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին՝  Մարգարիտ Եսայանն ասաց․ «Եթե Փաշինյանին թվում է՝ իր գեղցիական շուստրիությամբ կարող է ԵՄ գնալ, և ԵՄ-ն իրեն գրկաբաց ընդունում է, ինքը սխալվում է, գիտի, որ ընդամենը դրածո ու խամաճիկ է։ ԵՄ-ին Հայաստանը և Նիկոլ Փաշինյանն այսքան ուժասպառ եղած վիճակում ընդհանրապես պետք չեն։ ԵՄ-ին պետք են այն շահերը, որոնք կարող է հետապնդել և′ Սյունիքի, և′ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, և′ առհասարակ ՀՀ-ի բոլոր զիջումներում հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի։ ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի նման կերպարներին վերաբերվում է արհամարհանքով ու քմծիծաղով»։

Մարգարիտ Եսայան

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031