Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվող այս գործողությունների հիմնական շահառուն դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմը. հայտարարություն

Հուլիս 16,2025 19:21

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը

Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքական հետապնդումները հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք են տվել։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող դատապարտելի գործողությունները, հայտնի բարերար Սամվել Կարապետյանին անօրինական կալանավորումը, քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ ընդգծված քաղաքական հետապնդումներն ավելի եւ ավելի են խորացրել հասարակության ներսում առանց այդ էլ գոյություն ուեցող բեւեռացումը։

Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվող այս գործողությունների հիմնական շահառուն դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմը, ում առաջնային պլանների մեջ է մտնում 300 հազար ադրբեջանցիներով Հայաստանում «արեւմտյան ադրբեջան» ձեւավորելն ու Ջանգեզուրի միջանցքի հարցի լուծումը։ Եւ դա այն դեպքում, որ իշխանություններն ոչ միայն չեն հետապնդում ադրբեջանահայերի վերադարձի հարցը, նաեւ անտեսում են միջազգսյնորեն ճանաչված Արցախի ինքնորոշման իրավունքը։

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահությունը դատապարտում է իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը եւ կոչ է անում վերջ տալ հասարակությունը պառակտող եւ Հայրենիքի ներքին ու արտաքին անվտանգությանը սպառնացող գործողություններին։

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031