Հակոբ Սիմիդյանը Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ եւ ամենավստահելի անձանցից է, նա դեռ 2008-ին է Փաշինյանին՝ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, մի շրջան իր տանը թաքցրել: Հետո նրան էր տեղափոխում` վարորդ-օգնականի կարգավիճակում։
ԱՄՆ այցերի ժամանակ էլ Աննա Հակոբյանին նրա քույրը` Արաքս Սիմիդյանն է ուղեկցում: Նույնիսկ ԶԼՄ-ներում լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես էր Լոս Անջելես մեկնած Աննա Հակոբյանն օդանավակայանում իջել եւ գողեգող` գլուխն ուսերի մեջ թաքցրած, փորձում էր աննկատ հեռանալ, նրան դարձյալ դիմավորում էր Սիմիդյանի քույրը, որը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում:
Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչողները լավ գիտեն, որ մարդկային հարաբերությունները նրա համար ոչինչ չեն նշանակում, եւ նա, որպես կանոն, իր շահերով է առաջնորդվում` այդ պահին պետք է՝ կօգտվի, հաջորդ պահին պետք չէ` դեն կնետի:
Կարդացեք նաև
Լուսինե Շահվերդյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ