Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ժամանակ պետությունը պետություն էր։ Արցախը՝ Արցախի հայկական հանրապետություն. Մարգարիտ Եսայան

Հուլիս 17,2025 11:39

ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը

Սերժ Սարգսյանի ժամանակ պետությունը պետություն էր։

Դիվանագիտությունը՝ դիվանագիտություն։

Արցախը՝ Արցախի հայկական հանրապետություն։

Բանակը՝ ամենամարտունակ։

Արժանապատվությունը՝ ազգային։

Կառավարությունները՝ կոալիցիոն։

Գեներալները՝ գեներալ։

Կռիվները՝ հաղթական։

Սահմանները՝պաշտպանված, ամուր։

Ջերմուկը՝ ՀՀ-ի կենտրոն։

Տավուշը՝ ամենապինդ սահմանը։

Ռազմավարական գործընկերությունը՝ հարգալից։

ԵՄ-ի հետ հարաբերությունը՝ հավասարը-հավասարի։

Ժողովուրդը՝ ապահով։

Հիմա այդ ամեն ինչը չկա, կա մեկ մարդ եւ այդ մարդը՝ միակ մեղավոր, միակ քանդիչ-դավաճանն է, որ 2018-ի սցենարը այսօր փորձում է իրականացնել ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։

Իսկ, եթե, Աստված չանի Հայ Առաքելական եկեղեցու դեմ դրա անաստված գրոհը հաջողի, ինչպես խոստացավ ասուլիսում, ապա

Չի լինի․

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Սուրբ Մյուռոն։

Կնունք եւ պսակադրություն։

Քրիստոնեաբար հուղարկավորություն։

Քրիստոնեական հավատը կհալածվի։

Կվերանան խաչերը եւ խաչքարերը, ինչպես անում է թուրքը այսօր Արցախում։

Տներից կհավաքեն Աստվածաշունչ եւ Նարեկ։

Կհալածվեն ովքեր կուզեն թաքուն կնքել իրենց երեխաներին։

Կհալածվեն բոլորը, որ կուզեն պսակվել եկեղեցով։

Ամփոփեմ՝ սրանք, երբ 2018-ին ոռնոցով ոտքի էին կանգնել եւ «Մերժիր Սերժին» էին ոռնում, մեր միամիտ ժողովուրդը կարծում էր խոսքը կոնկրետ մեկ անձի եւ կուսակցության մասին է։

Հուսամ, արդեն հասկացել են նաեւ ամենաչհասկացողները՝ դրանք ոռնոցով մերժում էին համայն հայությանը, հային, հայկական պետությունները, հայոց հավատը, հայոց սրբությունները, հայոց հաղթանակները, հայոց սերը եւ սրբությունները։ Աստված կպահպանի մեր ժողովրդին, մեր ազգը եւ մեր հայրենիքը, եթե այս անգամ չընկրկենք, եթե չխաբվենք, եթե մերժենք չարը եւ օտարը, եթե անսասան մնանք մեր հավատի, մեր սիրո եւ մեր արժանապատվության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031