Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց Խնկո Ապոր գրադարանն է խնդրել հատել ծառը, այն խարխլում էր շենքի հիմքը, կար տապալման վտանգ. Արմեն Բեգոյան

Հուլիս 17,2025 16:50

«Հենց հիմա Խնկո-Ապոր գրադարանի դեմի կանաչ ծառը վարի տվին» ,- ֆեյսբուքի իր էջում գրել է ճարտարապետ Արսեն Կարապետյանը:

Aravot.am-ը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց, թե ինչու է հատվել ծառը, եւ ինչին էր այն խանգարում:

«Այդ ծառը գտնվում է Խնկո Ապոր գրադարանի տարածքում, որը քաղաքապետարանի տիրույթում չէ: Խնկո Ապոր գրադարանը վաղուց բազմիցս դիմել էր մեզ օգնելու, օժանդակելու եւ կտրելու այդ ծառը, ինչի արդյունքում ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա՝ կազմվել է ծառահատման տոմս, եւ իրականացրել ենք ծառի հատումը: Տոմսը կազմվել է հունիսի 6-ին:

Ծառը թեղի էր, սերտաճ էր, ինքնաճ էր՝ պատի աստիճանավանդակների կողքից աճող, որը խարխլում էր Խնկո Ապոր գրադարանի շենքի հիմքը: Համաձայն ՀՀ 30.01.2023թ. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերի համապատասխան կետի՝ նման սերտաճ ծառերը, որոնք խարխլում են շենքերի, շինությունների հիմքերը, ենթակա են հատման: Ծառահատման տոմսի հիմքը դա է եղել:

Ամենակարեւորը՝ դա տնկված ծառ չի եղել, այլ աստիճանավանդակների կողքից աճել է, եւ ինչպես արդեն նշեցի, մեզ հենց Խնկո Ապոր գրադարանն է խնդրել իրականացնել հատումը, որպեսզի չքանդվի շենքի հիմքը: Առկա է ծառահատման տոմսը՝ 773 համարի, որտեղ առկա է ծառի նկարագրությունը՝ պատին սերտաճ, հատման ենթակա ծառ է եղել, առկա է եղել նաեւ տապալման վտանգ»,-պարզաբանեց Բեգոյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031