Լրահոս
Օրվա լրահոսը

Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար

Հուլիս 18,2025 13:34

Ամերիաբանկ-ի և Arca-ի համագործակցության շնորհիվ այսուհետ հնարավոր է Apple Pay-ով կատարել վճարումներ նաև հայկական օնլայն հարթակներում: Այս գործառույթն ակտիվ է թե iPhone-ի և թե Apple ապրանքանիշի մյուս սարքավորումների համար։

Հիշեցնենք, որ 2022 թ. հունվարի 18-ից Ամերիաբանկի քարտապանները հնարավորություն ունեն կատարելու Apple Pay-ով վճարումներ ֆիզիկական վճարման հազարավոր կետերում: Այսուհետ Apple Pay-ը կարելի է օգտագործել նաև օնլայն գնումներ կատարելու համար այն հավելվածներում և կայքերում, որտեղ այդ հնարավորությունն ակտիվացվել է։ Ընդ որում, վճարային տվյալները մուտքագրելու կարիք չկա, քանի որ նույնականացումը կատարվում է ինչպես սովորական POS վճարումների դեպքում՝  Face ID-ի կամ Touch ID-ի միջոցով, և նույնքան անվտանգ է, արագ ու հարմարավետ։

Նշենք, որ Ամերիաբանկի vPOS ծառայությունից օգտվող բոլոր բիզնես հաճախորդները կարող են ակտիվացնել Apple Pay-ով վճարումների ընդունման հնարավորությունը և սկսել այս եղանակով վճարումներ ընդունել իրենց օնլայն խանութներում ու հավելվածներում:

Հավելենք, որ Ամերիաբանկի vPOS ևս հնարավոր է ստանալ ու ակտիվացնել օնլայն՝  MyBusiness.am հարթակի միջոցով։

Ամերիաբանկի մասին 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031