Լրահոս
Օրվա լրահոսը

Պետդեպի խոսնակն անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հարցում ԱՄՆ հնարավոր ներգրավվածությանը

Հուլիս 18,2025 14:33

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին և հետևում է տեղում ընթացող զարգացումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսն՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առկա նախագծերին և դրանցում ԱՄՆ-ի հավանական մասնակցության վերաբերյալ հարցին։

Անդրադառնալով հարցին, թե Վաշինգտոնն աջակցո՞ւմ է արդյոք հարավկովկասյան տարածաշրջանում հաղորդակցային ուղիների բացման հեռանկարների մասին օրեր առաջ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի կողմից արված հայտարարությանը՝ Պետդեպարտամենտի խոսնակը նշել է, որ այդ հարցն անհրաժեշտ է Սպիտակ տան հետ ճշտել՝ հասկանալու, թե երկրի նախագահի վարչակազմն ինչ է մտածում դրա մասին։

«Բայց կարող եմ պարզապես ասել ձեզ, որ մենք, իհարկե, աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանման ջանքերին։ Եվ մենք հետևում ենք այնտեղի իրադարձություններին։ Մենք հետևում ենք։ Բայց ես ուզում եմ ձեզ համար ավելին իմանալ, քան դա, և մենք կանենք դա»,-ասել է Թեմի Բրյուսը։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը օրեր առաջ, անդրադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցային ուղիների ապաշրջափակման թեմային, հայտարարել էր, որ, օրինակ Միացյալ Նահանգներում այդ հարցը կարող էին լուծել ճանապարհը 100 տարով վարձակալելու եղանակով, որից բոլորը կկարողանային օգտվել, սակայն շեշտել էր, որ մշակույթների տարբերության պատճառով Հարավային Կովկասում դա իրագործելի չէ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031