168.am. ՀՀ քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
168.am-ին հաջողվել է պարզել նշված սպանության գործին առնչվող բոլոր անձանց անունները։ Նրանք են՝ Արթուր Առաքելյան, Սասուն Առուշանյան (կազմակերպիչ), Հրայր Նարիմանյան, Արայիկ Նարիմանյան:
Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Սասուն Առուշանյանը եղել է Սամվել Բաբայանի թիկնազորի պետը։
Մեզ հայտնի է դարձել, որ մեկ ամիս առաջ Սամվել Բաբայանի ներկայացուցիչը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, հնարավոր է, որ այն առնչություն ունի հենց Վահրամ Խորխոռունու գործի հետ: