Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլա Ազնավուր. «Հայրս խրախուսեց, որ մենք՝ իմ ընտանիքը, գանք ու ապրենք Հայաստանում»

Հուլիս 18,2025 17:03

Իր հոր՝ Հայաստանի ազգային հերոս, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի բացմանը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը, մատնացույց անելով «Երեւան» հյուրանոցը՝ ասաց. «Երբ հայրս գալիս էր Երեւան, կանգ էր առնում այստեղ, այս հյուրանոցում: Եվ սիրում էր իր պատշգամբից տեսահայել այս հրապարակը, որը լեցուն է կյանքով եւ պատմությամբ: Հիրավի, շատ հուզիչ է իմանալ փաստը, որ այսօրվանից Ազնավուրը մեկընդմիշտ կլինի այստեղ, այս հրապարակում:

Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ: Եվ դա արտացոլվում էր ոչ միայն բառերով, այլ իրականացրած գործունեությամբ: Նա կրել է Հայաստանը իր սրտում եւ համաշխարհային բոլոր հարթակներում: Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, հավատում էր այս երկրի մշակույթին, հավատում էր այս երկրի ապագային: Այդ պատճառով նա շատ խրախուսեց, որպեսզի մենք՝ իմ ընտանիքը, գանք եւ հաստատվենք, ապրենք այստեղ, որպեսզի կարողանանք ապրեցնել եւ իրականություն դարձնել իր երազանքները:

Այս արձանը պատկանում է ողջ հայ ժողովրդին, աշխարհի այն մարդկանց, որոնք սիրել են Ազնավուրին եւ շարունակում են սիրել նրան: Ազնավուրի ընտանիքի, «Ազնավուր» հիմնադրամի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում այս մեծ պատվի, այս մեծ տուրքի համար, որն այնքա՜ն խորհրդանշական է, այնքան տեւական եւ այնքան հզոր»,-ասաց Նիկոլա Ազնավուրը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031