Լրահոս
Օրվա լրահոսը

Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Հուլիս 18,2025 17:40

«Ազգային ճակատ». Իռլանդիայի խորհրդարանում առաջարկ է ներկայացվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին։

«People Before Profit», «Solidarity», «Sinn Féin», Սոցիալ-դեմոկրատները և Աշխատավորական կուսակցությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որը կոչ է անում՝

🔷ճանաչել Հայոց ցեղասպանությունը,
🔷մասնակցել 110-րդ տարելիցի պետական մակարդակով,
🔷ճանաչման կոչ հղել այլ կառավարություններին,
🔷 Հայոց ցեղասպանությունն ընդգրկել դպրոցական ծրագրերում՝ պատմական ճշգրիտ ներկայացմամբ,
🔷 հաստատել միջազգային հիշատակի օր։

🔷Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը կոչ է արել Իռլանդիայի խորհրդարանին շուտափույթ ընդունել նախաձեռնությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031