Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ում մամուլից են իմացել իրենց դեմ վարչական վարույթի ու հնարավոր նոր կառավարչի մասին. «Փաստինֆո»

Հուլիս 18,2025 19:04

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մամուլից են տեղեկացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ՀԾԿՀ ներկայացված դիմումի հիման վրա իրենց դեմ վարչական վարույթ հարուցելու մասին։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանն ասաց, որ այս պահի դրությամբ սպասում են հանձնաժողովի պաշտոնական որոշմանը, ինչից հետո միայն կկարողանան քննարկել իրենց հետագա քայլերը։

«Մեզ չեն տեղեկացրել Ձեր նշած՝ նոր կառավարիչ նշանակելու մասին։ Ընդհանրապես, երբ հանձնաժողովը վարույթ է հարուցում, մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը։ Սովորաբար հանձնաժողովը մեզ ժամանակ է տրամադրում՝ մեկնաբանություններ, առարկություններ կամ համաձայնություն ներկայացնելու համար։ Այս անգամ, սակայն, որոշման հրապարակումից առաջ այդ հնարավորությունը չունեցանք», – ասաց Սարջանյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031