Լրահոս
Օրվա լրահոսը

«84-ի ամառը» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

Հուլիս 18,2025 19:28

Մի քանի րոպե անդադար ծափահարություններ ավարտին։ Հայկական «84-ի ամառը» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում Ոսկե Ծիրանի շրջանակներում։

ԱՄՆ-ում պրեմիերայից հետո՝ Kinodaran-ի առաջին օրիգինալ «84-ի ամառը» ֆիլմի մեծէկրանային ցուցադրությունը կայացավ Երևանում՝ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։

«Երբ սերիալը ստեղծեցինք, մտածեցինք լավ գաղափար կլինի այն ֆիլմի վերածել։ Ուզում էինք, որ ավելի շատ մարդ դիտի ֆիլմը, քանի որ շատերը դժվարությամբ են դիտում սերիալներ։ Այսօր դահլիճի հուզմունքից հասկացանք, որ արձագանքը դրական է. մեզ համար կարեւոր էր հույզեր փոխանցելը: 80-ականներն աշխարհի լավագույն ժամանակաշրջանն է եղել, եւ այդ տարիներին անդրադառնալը շատ հետաքրքիր էր: Կերպարներն, ըստ իս, լիովին համապատասխանում են այդ տարիների ոգուն: Ֆիլմի գլխավոր ասելիքն ընկերության մասին է։ Իսկ սերը ճանապարհ էր, որով հերոսները վերգտան իրենց ընկերությունը» – ասաց Kinodaran-ի գլխավոր պրոդյուսերը։


Դահլիճը լեփլեցուն էր։ Ֆիլմի ավարտին անընդմեջ ծափահարություններով հանդիսատեսը արտահայտեց իր հուզմունքն ու երախտագիտությունը ստեղծագործական թիմին։

«84-ի ամառը» ֆիլմի ցուցադրությունը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում կարևոր փուլ է Kinodaran-ի համար՝ սկսելու նաև մեծ էկրանային արտադրություններ՝ զուգահեռ սթրիմինգային բովանդակությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031