Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե քաղաքական չէ, ինչո՞ւ է ՀԷՑ կառավարիչ նշանակվել ՔՊ կարկառուն ներկայացուցիչ․ ՀԷՑ-ի տնօրենի ԺՊ

Հուլիս 18,2025 19:36

«Եթե պրոցեսը քաղաքական չի, ինչո՞ւ է նշանակվում կառավարիչ իշխող քաղաքական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ չունենալով որեւէ մասնագիտական փորձ, մեկ օր անգամ չաշխատելով այս ընկերությունում»։

Նման հարց է հնչեցնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակվելու կապակցությամբ։ 

Ղազինյանն ակնարկեց, որ իշխանությանն անհրաժեշտ են ՀԷՑ-ի 6.800 աշխատակիցները՝ «եկող տարվա սպասվող իրադարձության հետ կապված»։

Լրագրողի ճշտող հարցին՝ 2026 թվականի ընտրության մասի՞ն է խոսքը, տնօրենի պաշտոնակատարը դրական պատասխանեց։

Ասուլիսի սկզբում Դավիթ Ղազինյանը վերահաստատեց ՀԷՑ-ի ազգայնացման քաղաքական բնույթը՝ շեշտելով, որ ազգայնացման հնարավորությունը երբեւէ չի քննարկվել ընկերության ղեկավարության հետ, իսկ այդ գործընթացը զուգորդվել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031