Լաս Վեգասում ընթացող «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի երկրորդ շախմատիստ Հիկարու Նակամուրային:
Կիսաեզրափակիչում Լևոն Արոնյանը կմրցի Արջուն Էրիգաիսիի հետ։ Եզրափակիչ անցնելու համար միմյանց դեմ կմրցեն նաև Ֆաբիանո Կարուանան և Հանս Մոկե Նիմանը։
Կիսաեզրափակչի առաջին խաղը կմեկնարկի հուլիսի 18-ին՝ Հայաստանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթեց աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին։
Կարդացեք նաև
Այս հաղթանակով Արոնյանը շարունակում է պայքարը մրցաշարի հաղթողի տիտղոսի համար, մինչդեռ Կարլսենը կորցրել է բարձր դիրքերի համար մրցելու հնարավորությունը։