«Թույլ տվեք ինտրիգը պահել»։ Այսպես պատասխանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատարը՝ լրագրողի հարցին, թե որքա՞ն աշխատավարձ է ստանալու Հանրային ծառայությունները կարագվորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ նշանակված ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը։
«Կառավարիչը կգա․․․թիվը կտեսնի, իրենից էլ կհարցնեք», – ասաց Դավիթ Ղազինյանը։
ՀԾԿՀ որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը կստանա այնքան աշխատավարձ, որքան սահմանված է ՀԷՑ տնօրենի համար։
Ընթերցելով որոշման համապատասխան դրույթը՝ Ղազինյանը հռետորական հարց հնչեցրեց․ «Սա այն դեպքում, որ ասում են՝ ձեր աշխատավարձները բարձր են։ Բա այդ դեպքում, ինչո՞ւ եք նույնը սահմանում»։
Կարդացեք նաև
Ղազինյանը հստակեցրեց, որ տեղյակ էլ չէ, թե որքան աշխատավարձ է սահմանված տնօրենի համար, քանի որ որպես պաշտոնակատար չի ստանում տնօրենի աշխատավարձը։
Հիշեցնենք․ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց Ազգային Ժողովում ՀԷՑ-ը պետականացնելու վերաբերյալ նախագիծ ընդունելու իշխանության մտադրության մասին։ ՔՊ-ական մեծամասնությունն ընդունեց նախագիծը, նախագահ Խաչատուրյանն էլ օրենքը ստորագրեց հուլիսի 8-ին։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Նիկոլի դրածո և այդ գործից ոչինչ չհասկացող Ռոմանոս Պետրոսյանն ինչքան էլ ուզենա, միևնույնն է՝ առանց «ՀԷՑ»-ում աշխատող առաջատար մասնագետների և վերին օղակի պաշտոնյաների (որոնցից մեկն էլ Դավիթ Ղազինյանն է) ոչինչ չի կարող անել։ Եթե իմ նշած խմբերը հրաժարվեն աշխատել զավթիչների հետ և աշխատանքից ազատվելու դիմումներ գրեն, ապա կարճ ժամանակ հետո նորաթուխ կառավարիչը փաստի առաջ կկանգնի և նիկոլի ծրագիրը կտապալվի։ Բայց եթե այդ կառավարիչը կարողանա կաշառել իմ նշած խմբերին՝ աշխատավարձների կամ պաշտոնների բարձրացումներով, ապա նիկոլի թայֆան կարող է իրագործել իր խլելու, ամեն ինչ խառնշտելու, գործը փչացնելու և երկիրը վարի տալու իր ստոր ծրագիրը։ Իսկ նիկոլի ծրագիրն արդեն աչքներիս առաջ է՝ ինչքան Հայաստանի վիճակը վատանում է, այնքան իր և իր թայֆայի վիճակը լավանում է։