Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը, անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին, ասել է, որ բանակցությունների 2-րդ փուլի մեկնարկը կարևոր է։ Նաև հավելել է, որ Թուրքիան կշարունակի հյուրընկալել բանակցությունները Ստամբուլում, երբ բանակցող կողմերը կորոշեն հարմար ժամկետներ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: