Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Հուլիս 18,2025 23:23

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։

Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում:

«Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,- նշել է Հանրապետության նախագահը։

Երվանդ Զորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պարգևի և գնահատանքի համար՝ նշելով, որ հայրենիքը իր համար միշտ եղել է առանձնահատուկ արժեք և շարունակելու է ծառայել՝ նույն նվիրումով և պատասխանատվությամբ։

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031