Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ այլ պետությունների ընտրություններին. «Ազատություն»

Հուլիս 18,2025 23:39

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի դիվանագետներին կարգադրել է այլևս գնահատականներ չտալ օտարերկրյա պետություններում անցկացվող ընտրություններին, այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ներքին գրությունը, որին ծանոթացել է լրատվամիջոցը։ Reuters-ը նշում է՝ գրության բովանդակությունն էականորեն տարբերվում է Վաշինգտոնի ավանդական մոտեցումից՝ խթանելու ազատ և արդար ընտրությունները արտասահմանում։

«Հաղորդագրությունները պետք է խուսափեն ընտրական գործընթացի արդարության կամ ամբողջականության, դրա օրինականության կամ տվյալ երկրի ժողովրդավարական արժեքների վերաբերյալ կարծիք հայտնելուց», – նշված է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի հրամանագրում։ Դրանում նաև ընդգծվել է, որ ընտրություններին վերաբերող հաղորդագրությունները պետք է լինեն կա՛մ անձամբ պետքարտուղարի անունից, կա՛մ նախարարության խոսնակից, արգելելով ԱՄՆ դիվանագետներին նման հայտարարություններ անել առանց գերատեսչության բարձրաստիճան ղեկավարության հստակ համաձայնության։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031