Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին. «Փաստ»

Հուլիս 19,2025 10:13

Փաշինյանը թերևս առաջին անգամ ոչ թե «մանևրներով», այլ ուղիղ ինքնախոստովանություն է անում, որ անձամբ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում կամ, այլ կերպ ասած, հանձնել Ադրբեջանին։ Մինչ այդ նա պարբերաբար փորձում էր կատարվածի պատասխանատվությունն իր վրայից գցել։ Դրա շրջանակներում էլ նշում էր, թե նախկին իշխանություններն արդեն իսկ Արցախը հանձնել էին, Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանն ի սկզբանե ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։ Բայց հիմա հենց Փաշինյանն էլ բացահայտում է իր այդ հայտարարությունների մանիպուլ յացիոն բնույթը։ Եթե նախկինում արդեն իսկ Արցախը ճանաչված լիներ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ կարիք կար, որ մի անգամ էլ ինքն անձամբ Պրահայի հայտարարությամբ ընդուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ի՞նչ կարիք կար դրանից ավելի շուտ ճանաչել, եթե ինքը պարզապես պետք է «համակերպվեր կատարված փաստի հետ»:

Իրականում, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների օրոք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին երբևէ որևէ խոսք չի եղել։ Ավելին, նախկին իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցություններ էին վարում, որպեսզի հասնեն Արցախի միջազգայնորեն ճանաչմանը, այդ թվում՝ կարգավիճակի ամրագրման միջոցով։ Իսկ Փաշինյանը, բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց հետո նախ իջեցրեց Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու նշաձողն իր հայտնի հայտարարությամբ, թե դրա արդյունքում միջազգային հանրությունը կկոնսոլիդացվի մեզ աջակցելու նպատակով։ Բայց միջազգային հանրությունը ոչինչ անել չէր կարող, երբ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է, որ Բաքուն ազատություն տվեց իր բազուկներին՝ շրջափակման ենթարկելով, ապա 2023 թվականին ագրեսիվ հարձակում գործելով Արցախի վրա։

Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:

Փաշինյանի ինքնախոստովանությունը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն են պայմաններ ստեղծել, որ Արցախի դեմ ագրեսիա սկսվի, ու այն հայաթափվի։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ այս ամենի մասին հայտարարելուց հետո էլ հանրության մի զգալի մասը դեռ լուռ է ու դեռևս հանդուրժում է Փաշինյանի իշխանությանը։ Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ես այդպես էլ չհասկացա՝Փաշինյանը քննարկել է՞ԱԺ-ում ճանաչման հարցը թե՞դա իր անձնական վերաբերմունքն է ներկայացրել՝նա կարող էր ընդամենը ԱԺ-ի որոշմամբ հրաժարվել անվտանգային երաշխավորի իր դերից՚բայց դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրացնելու հետ ոչմի խոչընդոտ չեր կարող հարուցել։Մյուս կողմից Արցախի ժողովրդի կարծիքը հարցրել՞է ադրբեջանի կազմ վերադառնալու համար՝ոչ։Եվ վերջապես ադրբեջանի կազմի մեջ մնալը (մտնելը)զրկում է՞նրանց սեփականության իրավունքից՝իհարկե ոչ։Հա հիշեցի՝Փաշինյանը հայտարարել էր որ արցախցիները իրեն չեն ընտրել եւ ինքը նրանց շահերը ներկայացնել չի կարող՝թ՞սխալ եմ հիշում։ Ամենակարեւորը միջազգային որեւէ կառույց չի կարող մատնացույց անել Փաշինյանի դիրքորոշումը որպես հիմք Արցախի ժուղովուրդին իրենց բննօրանից արտաքսելու համար։Ինչ վերաբերում է Ռուսաստանին-որպես ԽՍՍՀՄ իրավահաջորդ՝(որի ստեղծողներն են այս անարդարությունների մեղավորները)չպետք է պատճառ ներկայացներ վարչապետի կարծիքը եւ հրաժարվեր իր առաքելությիւնից՝խաղաղապահությունից։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031