Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորին է հայտնի քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանի քաղաքական սուր խոսքը. Արծվիկ Մինասյան

Հուլիս 19,2025 10:26

«Սա ակնհայտ այն դրվագներից է, որ քաղաքական խոսքի համար օրվա իշխանությունը հերթական անգամ ուղղակի գործադրում է իր լծակը»,-ասաց դատարանի մոտ սպասող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ Ավան Նոր Նորք ընդհանուր իրավասություն դատարանում քննվում էր քաղաքագետ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը եւ նա կալանավորվեց երկու ամսով:

«Բոլորին է հայտնի Ռուբիկ Հակոբյանի՝ որպես քաղաքական գործչի քաղաքական սուր խոսքը, ինչը գնահատելի է: Վերցնել այդ խոսքը եւ ներկայացնել քրեական մեղադրանք՝ հավասարազոր է նրան, որ, օրինակ, մարդիկ առավոտյան արթնանան եւ քրեական գործ հարուցեն ընտանիքի այն անդամների նկատմամբ, որոնք հաց են ուտում: Սա այդքան տրիվիալ դեպք է: Ես ծանոթացա նաեւ մեղադրանքի, այսպես կոչված բովանդակությանը, ապշել կարելի է քննչական կոմիտեի այն քննիչների վրա, որոնք նման ստեղծագործական միտք են ներկայացնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Ռուբիկ Հակոբյանը հարցազրույցում խոսել է որպես ժողովրդի մի մաս, նա հստակ արձանագրել է, որ եթե Սահմանադրությունը խախտող անձը չի կատարում կարեւորագույն սահմանադրական պահանջը, չի տալիս հրաժարական, ավելին՝ բռնություններով պահում է այդ իշխանությունը, ապա ըստ էության՝ վրա է հասնում ժողովրդի կողմից իր իսկ իշխանությունը ստանձնելու սահմանադրական պարտականությունը»,-ասաց պատգամավորը:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Մանրամասն՝ տեսանյութում.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031