Լրահոս
Օրվա լրահոսը

1937թ ձեռագիր է, գործ ունենք քաղաքական դասական հետապնդումների հետ. Լիլիթ Գալստյան

Հուլիս 19,2025 10:40

«Մենք գործ ունենք վերջին շրջանում հատկապես սրվող քաղաքական կլասիկ հետապնդումների հետ, որտեղ ռեպրեսիվ ողջ գործարանը եւ գործիքակազմը՝ այս իշխանությունների հիմնական հենարանը, գործի է դրվել: Եվ սա առաջին դեպքը չէ »,-ասաց դատարանի մոտ սպասող ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Հիշեցնենք, որ Ավան Նոր Նորք ընդհանուր իրավասություն դատարանում քննվում էր  քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը: Նա երկու ամսով կալանավորվեց:

«Մեզ շարունակ կարելի է տեսնել դատարանների առջեւ: Դատարանները դարձել են ռեպրեսիվ գործիքներ: Ուզում եմ հիշեցնել, որ այդ հրահանգը Փաշինյանը տվել է խորհրդարանում, երբ ընդդիմադիրներին ուղղակի ահաբեկեց, պոռթկաց ու սպառնաց՝ բոլորիդ կլցնեմ «ԱԱԾ-ի պադվալները», դա բառիս բուն իմաստով ուղիղ հրահանգ էր ուժայիններին եւ այս ռեպրեսիաների նոր ալիքը նաեւ դրան հետեւեց: Ընդ որում, դա գործեր կարելու 1937 թվի ձեռագիր է՝ հանրությանը պահելու վախի մթնոլորտում, քաղաքական ուժերին, ընդդիմադիր քաղաքական գործիչներին լռեցնելու եւ սեփական իշխանությունը երկարաձգելու ու սեփական աթոռը պահելու համար»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեից հայտնել էին. «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031