Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձում է քաղաքական խոսքի եւ ազատ խոսքի դեմ պայքարել կալանքների միջոցով. Անդրանիկ Թեւանյան

Հուլիս 19,2025 10:48

«Իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ձեւավորել, եւ ազատ խոսքի, եւ քաղաքական խոսքի դեմ պայքարել կալանքների միջոցով: Իրենք շատ լավ հասկանում են, որ քաղաքական դաշտում իրավիճակը լրջորեն փոխվել է, հանրային տրամադրությունները փոխվել են: Դրա համար փորձում են, իրենց կարծիքով, կանխարգելիչ գործողություններ իրականացնել»,-ասաց դատարանի մոտ սպասող «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը:

 Հիշեցնենք, որ Ավան Նոր Նորք ընդհանուր իրավասություն դատարանում գիշերը քննվում էր քաղաքագետ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման հարցը: Նա կալանավորվեց երկու ամսով:

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ռ.Հ.-ն 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

2025 թվականի հուլիսի 18-ին քննիչի միջնորդության հիման վրա մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Նույն օրը Ռ.Հ.-ն դատարան ներկայացվելու համար ձերբակալվել է»,- հայտնել էին Քննչական կոմիտեից։

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031