Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի․ ես՝ բիզնեսով, վարչապետը` վարչապետությամբ, եկեղեցականը` եկեղեցիով. Հրայր Հակոբյան. «Հրապարակ»

Հուլիս 19,2025 11:28

Իշխանական ժամանցային հավաքույթների, քեֆ-ուրախությունների մասնակից՝ Շամպայն գինիների գործարանի սեփականատեր Հրայր Հակոբյանը զարմացած է՝ ինչպե՞ս կարելի էր Սամվել Կարապետյանի հետ այդպես վարվել, ի՞նչ հանցանք էր կատարել, որ կալանավորեցին։ Նա նկատում է՝ գործարար համայնքը մտահոգված է ստեղծված իրավիճակով։

– Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է գնալ Վեհարան՝ Վեհափառին հեռացնելու, ինչպես Սերժ Սարգսյանին հեռացրեց 2018-ին։ Ի՞նչ դիրքորոշում ունեք։

– Ես նման բաները կոմենտարիա չեմ անում մենակ մի բանի համար, որովհետեւ չեմ ուզում խորանալ: Եթե խորացար, պիտի հա խորանաս։ Ես՝ որպես գործարար, որպես մարդ, որ աշխատել է բոլոր ղեկավարների հետ, կարող էի մտնել քաղաքականություն, բայց չեմ մտել միայն մի բանի համար, որովհետեւ ընկերներն իրար դուշման են դարձել։ Ես մի բան գիտեմ՝ մենք քրիստոնյա ենք եւ պիտի պաշտենք մեր հավատքը։ Ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի․ ես՝ բիզնեսով, վարչապետը` վարչապետությամբ, եկեղեցականը` եկեղեցիով։

– ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակից, հավանաբար, տեղյակ եք։ Գործարար համայնքն ի՞նչ մտահոգություն ունի՝ այն ազգայնացնելու գործընթացի հետ կապված։ 

– Մենք շատ ենք մտահոգված։ Գործարարի ստեղծածն իր սեփականությունն է։ Ինքը պիտի այնպիսի բան արած լիներ, որ այսպիսի գործընթաց սկսեին։ Ես ծանոթ եմ Սամվել Կարապետյանին, իր անցած ճանապարհը գիտեմ, կարծում եմ, որ թյուրիմացություն է եղել, լավ կլիներ, որ սա շտկվեր։

– Իսկ կալանավորման վերաբերյալ ի՞նչ կասեք։

– Անմտություն է, ո՞նց կարելի է մարդուն կալանավորել, եթե չկա հանցագործություն։

– Մտահոգություն չունե՞ք, որպես բիզնեսմեն։

– Իհարկե, ունեմ, մի օր էլ ինձ կկալանավորեն։ Իմ ու Սամվելի տարբերությունն այն  է, որ ես իմ անցած ճանապարհի կեսը Հայաստանում եմ ստեղծել, դարձել եմ բիզնեսմեն, իսկ Սամվելի բիզնեսի մի տոկոսն է Հայաստանում։ Այսօր մեծ է հավանականությունը, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է հայտնվել Սամվելի կարգավիճակում։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031