Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան. «168 ժամ»

Հուլիս 19,2025 12:09

Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը դարձել է հավատարմագրված մագիստրոսական ծրագիր ունեցող համալսարան։ Պետական հավատարմագրումը ստացել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման միջազգային կենտրոն» հիմնադրամից, որը Կառավարության կողմից լիազորված է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։

«Իմ քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագիրը հավատարմագրումը ստացել է 2024թ. օգոստոսի 12-ին՝ 4 տարով, մինչև 2028թ. օգոստոսի 12-ը։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն առաջինը մեզանից լսեց, որ «Իմ քայլը» հիմնադրամն արդեն հավատարմագրված «համալսարան» է։

«Եթե հավատարմագրման մասին ենք խոսում, սա նշանակում է, որ այն պետք է իրականացրած լինի արդեն կրթական ծրագիր, որի հիման վրա հավատարմագրումը ստանա»,- նշեց Մենուա Սողոմոնյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ) դեկան, կրթության ոլորտի փորձագետ, մանկավարժության դոցենտ Ատոմ Մխիթարյանի խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամը հավատարմագրել է կրթական ծրագիր, որը, ըստ էության, անթույլատրելի է, քանի որ ՀՀ օրենքը թույլ չի տալիս համալսարաններից դուրս և գիտական կազմակերպություններից դուրս որևէ կրթական ծրագիր անել՝ մագիստրոսական կամ բակալավրիատի մակարդակում։

«Փաստորեն, Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամն այդ կանոնից դուրս է մնացել, և Որակի ազգային կենտրոնը հավատարմագրել է մի կրթական ծրագիր, որով նրան հնարավորություն է ընձեռվել տալու ավարտական դիպլոմներ։ Դիպլոմների վրա գրված է լինելու՝ այսինչ հիմնադրամի կողմից, ավարտել է այսինչ կրթական ծրագիրը։ Մինչդեռ շատ համալսարաններում շատ մեծ խնդիրներ են առաջանում, երբ փորձում են նոր ծրագիր հավատարմագրել»։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031