Այսօր՝ հուլիսի 19-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, ավտոմեքենան ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ 65-ամյա Գրիշա Եսայանը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանել է իր վարած «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որպեսզի դիմացի անվադողը փոխի, սակայն ամբարձիչը վնասվել է, և բեռնատարը ընկել է վարորդի վրա, ով տեղում մահացել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում