Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նշեց Հանքագործի և մետալուրգի օրը

Հուլիս 19,2025 16:25

Ամեն տարի  հուլիս ամսվա երրորդ կիրակին հանքարդյունաբերական ոլորտի համար նշանավորվում է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրով, որը մեծ շուքով նշվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ և համայնքի մասնակցությամբ։

Տոնական միջոցառումներն այս տարի մեկնարկեցին հուլիսի 17-ին, Քաջարանի արվեստի դպրոցի մեծ դահլիճում Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո՝ «Արամ Խաչատրյան» տրիոյի կատարմամբ։

Քաջարանի նորաբաց մարզադաշտում հաջորդ երեկոյան, հուլիսի 18-ին տեղի ունեցավ  հանդիսավոր տոնական միջոցառում, որը մեկնարկեց Սյունիք ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երեխաների ցուցադրական վարժանքով և մարզադաշտի բացումը ազդարարող արարողությամբ։ ԶՊՄԿ-ի Սյունիք ակումբի ակադեմիայում մարզվում է ավելի քան 800 երեխա՝ տղաներ և աղջիկներ Սյունիքի տարբեր համայնքներից։

Հաջորդող տոնական միջոցառման ընթացում ընկերության 16 աշխատակիցներ պարգևատրվեցին տարվա ընթացքում աշխատանքային բացառիկ ձեռքբերումների համար՝ պատվոգրերի և դրամական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Պարգևատրվեցին արտադրական տարբեր ստորաբաժանումների, տրանսպորտի, տեխնիկական, կայուն զարգացման ոլորտի աշխատակիցներ և ևս երեք վետերան՝  ընկերությունում 50 և ավելի տարիների աշխատանքի համար։

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին իր ողջյունի խոսքում շնորհակալություն հայտնեց կոմբինատի բոլոր աշխատակիցներին՝ շեշտելով, որ նրանցից յուրաքանչյուրի աշխատանքը առանձին և բոլորինը միասին՝ նպաստում է մի մեծ արդյունավետ ու կարևոր գործի։

«Մեզ համար չափազանց կարևոր է շարունակել ձեռնարկության արդիականացումը՝ բոլոր ուղղություններով։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում աշխատանքի պայմանների բարելավմանը, արդյունաբերական և տեխնիկական անվտանգության ապահովմանը, ինչպես նաև մեր աշխատակիցների և նրանց ընտանիքների բարեկեցությանն ու առողջությանը։ Այս հարցերը մեզ համար առաջնահերթություն են, և մենք մշտապես ձգտում ենք որակի շարունակական բարելավման։

Ներկայումս իրականացվում է կոմբինատի զարգացման ռազմավարությունը, որը նպատակ ունի բարձրացնել արտադրողականությունը, ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ, ավտոմատացնել արտադրական և ստանդարտ գործընթացները, անցում կատարել թվային հարթակների և ներդնել կայուն զարգացման միջազգային ստանդարտները։ Այս ամենը մեր մեծ թիմի յուրաքանչյուր անդամի աշխատանքի արդյունք է։ Առանց ձեզ սա հնարավոր չէր լինի»։

Իր ուղերձում ընկերության գլխավոր տնօրենը հիշատակել է, որ ընկերության աշխատակիցների 90%- ը Սյունիքից է։ Ընկերությունում աշխատում է 400 տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բանվորից մինչև տարբեր ուղղությունների ղեկավարներ, և հենց նրանց համատեղ աշխատանքի շնորհիվ է Սյունիքը Հայաստանի ամենաբարեկեցիկ մարզը։

Տոնական երեկոն ամփոփվել է մեծ համերգով։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031