Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ, հուսով եմ գիտես՝ ով էր Աստծո դեմ առաջին ապստամբը․ Էդուարդ Շարմազանով

Հուլիս 19,2025 17:42

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը

Քո «աղանդավորական զամաշկեքը» Առաքելական Եկեղեցի մի մտցրու։
Ազգակործան կապիտուլյանտը հերթական անգամ Վեհափառի հեռացման մասին է խոսել։
Թե բա ՝ պետք է հեռացվի։

Դու ո՞վ ես, որ «քիթդ մտցնում» ես Եկեղեցու հարցերի մեջ։
Եկեղեցու խնդիրները լուծվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնակարգով։

Գնա Հայաստանի 240 քառ. կմ տարածքն ազատի ադրբեջանցիներից։

Գնա հայ գերիներին վերադարձրու։

Գնա արցախահայերի իրավունքների հարցը լուծի։

Գնա հայկական ապրանքների արտահանման ու վարկերի տակ ճռռացող գյուղացիների հարցը լուծի։

Քո վարչապետի պարտականություններն արտապատվիրակել ես թուրքերին ու արեւմտյան հովանավորներիդ, եկել ուզո՞ւմ ես Եկեղեցու հարցերով զբաղվես։

Դու ի՞նչ կապ ունես դրա հետ. եպիսկոպո՞ս ես, թե՞՝ արքեպիսկոպոս։
Մեր 132 Վեհափառներից յուրաքանչյուրը Աստծո օծյալ է:

«Ժողովրդով» հերիք է շանտաժ անես։

Եկեղեցին քո համար ոչ կուսակցություն է, ոչ էլ ՝ խորհրդարան։
Եկեղեցու Հայրապետին ոչ «ժողովրդի» պահանջով են ընտրում, ոչ էլ «ժողովրդի» պահանջով՝ հեռացնում։
«Ժողովո՞ւրդն» է ընտրել առաքյալներին։

Իհարկե՝ ոչ, նրանք ընտրվել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։

Մեր Առաքելական Եկեղեցին էլ Թադեւոս ու Բարդուղիմեոս առաքյալների հիմնադրած Եկեղեցին է։

Այնպես որ, անիմաստ հերիք է «ժողովրդով» շանտաժ անես ու աղանդավորական «զամաշկեք» բանեցնես Եկեղեցու դեմ պայքարում։

Համաձայն չե՞ս Հայ Եկեղեցու Հովվապետի հետ, գնա քո համար մի աղանդ բացի ու գլխավորի, բայց Հայ Եկեղեցու ու Վեհափառի հարցերի մեջ «քիթդ մի խոթի»։

Դու ոչ Սահմանադրության ու ոչ էլ Եկեղեցական կանոնակարգով դրա իրավունքը չունես։
Մեկ էլ մի բան. քրիստոնյա լինելը ոչ թե ապստամբ լինելն է, այլ՝ խոնարհ լինելը։

Ինչքանով ես դու խոնարհ, երեւում է քո քայլերից. «ասֆալտին պառկեցնել»,«բորդյուր լիզել»,«համբալ»,«բռնելու եմ շինեմ դրանց»,«վնգստացող դատավորներ»,«սաղիդ կլցնեմ ԱԱԾ պադվալ» ու այդպես շարունակ։
Դու դասական ապստամբ ես, Նիկոլ։

Հուսով եմ գիտես՝ ով էր Աստծո դեմ առաջին ապստամբը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031