«Ասում եք՝ վայ էկոլոգիան, վայ կոմբինատը այսպես արեց, այնպես արեց, կարծում եմ՝ գույները շատ են խտացնում։ Օրինակ ես կուզեի նման կոմբինատ բոլոր համայնքներում լիներ»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը՝ անդրադառնալով շրջակա միջավայրի վրա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ազդեցությանը։ Նրա խոսքով, իհարկե, Սյունիքը, Քաջարանը տուրիստական վայրեր են, բայց մարդիկ պիտի գումար ունենան, որ վայելեն այդ վայրերը։
«Բնականաբար, եթե կա հանքագործություն, ապա էկոլոգիայի հետ կապված խնդիրներ կլինեն, բայց դրանք թույլատրելիի սահմաններում են։
ԶՊՄԿ-ի տնօրինությունն ամեն ինչ անում է աղտոտվածությունը նվազագույնի հասցնելու համար, պարբերաբար մեզ հետ քննարկում են, թե ինչ են նախապատրաստվում առաջիկայում անել»,-նշեց համայնքի ղեկավարը։
Մանվել Փարմազյանը հավաստիացրեց՝ ժողովրդին տված խոստումը կկատարի, այն է՝ Քաջարան համայնքը դարձնել բոլորի երազած համայնքը։
Կարդացեք նաև
Ճեպազրույցի հետաքրքիր այլ մանրամասները՝ տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ