Վերջին շրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը միջազգային տարբեր հարթակներում հաճախ էին սկսել շահարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե այն, իբր, էական նպաստ է բերելու Արեւելք-Արեւմուտք առեւտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։ Բայց, դատելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի տնտեսական արդյունավետությունից, «Լույս» վերլուծական կենտրոնի փորձագետները հանգել են եզրակացության, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը տնտեսական տեսանկյունից որեւէ էական արժեք չի ներկայացնում։ Փաստորեն այն զուտ քաղաքական նախագիծ է, որը միտված է Թուրքիայի եւ Ադրբեջանի պանթուրանական, աշխարհաքաղաքական շահերի ու ծրագրերի սպասարկմանը:
Միանգամայն հասկանալի է, որ ՀՀ ինքնիշխան տարածքով՝ Մեղրիով անցնող միջանցքի կամ, Արեւմուտքի եզրաբանությամբ ասած, «Միջին միջանցքի» շահառուները միայն Թուրքիան ու Ադրբեջանը չեն, դրանց թվում մեկ տասնյակի չափ պետություններ կան ներգրավված՝ Չինաստան, Իրան, Ռուսաստան եւ եվրոպական մի շարք երկրներ: Խնդրո առարկա պետությունները՝ այդ թվում թուրք-ադրբեջանական տանդեմը, լավ են գիտակցում, որ «Միջանցքը» Հայաստանի համար խիստ զգայացունց թեմա է, հետեւաբար, ժողովրդի ցասումը չբորբոքելու համար, ըստ հայկական մամուլ սպրդած մի աղբյուրի, փորձելու են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում բառեզրերը հնարավորինս «զգույշ» գործածել:
Մասնավորաբար՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը կփոխարինվի պարզապես «Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում» ընդհանուր դրույթով, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հիմք ունենա հանրությանը մոլորեցնել, թե տեսա՞ք, ոչ մի միջանցք էլ չտվինք: Հաջորդ աճպարարությունը կլինի առաջիկայում ԵՄ-ի հետ Փաշինյանի ստորագրած մի փաստաթուղթ, որում կարձանագրվի. «Սյունիքով անցնող կապուղիները բացվում են ՀՀ-ԵՄ փոխգործակցության եւ «Միջին միջանցք» ծրագրի շրջանակներում»: Համաձայնագրի տեքստում 1-2 տեղ կօգտագործվի «Խաղաղության խաչմերուկ» անվանումը՝ իբրեւ ՔՊ-ական խմբակի «էրված սրտի» մխիթարանք: Իրականում բացվող «Միջանցքը» Թուրքիայի մեծ երազանքի՝ Թուրանի ճանապարհն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում