Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին

Հուլիս 20,2025 18:43

Հուլիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել են Վայոց ձորի մարզ՝ տեղում հետևելու մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքին։

Այցի մեկնարկը Զառիթափ բնակավայրում էր, որտեղ նախարարները՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանի և Վայք խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի ուղեկցությամբ ծանոթացել են շուրջ 10 կմ ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են պետության ֆինանսավորմամբ։

Այնուհետև նրանք այցելել են Մարտիրոս համայնք, որտեղ կառուցվում է նոր դպրոց՝ նախատեսված 144 աշակերտի համար։ Ծրագրված շինարարությունը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դրամ, իսկ դպրոցի շահագործումը նախատեսվում է 2 տարվա ընթացքում։

Հաջորդ կանգառները եղել են Սերս և Բարձրունի բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ՝ ուղղված համայնքների միջև կապի բարելավմանն ու բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը։

Նախարարները մարզային այցն ամփոփել են Վայքում։

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031