Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանը դեռ չի ժամանել ՀԷՑ՝ աշխատանքի․ տարածքում ԱԱԾ աշխատակիցներ կան

Հուլիս 21,2025 10:50

Այս պահին լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀԷՑ-ում են, քանի որ այսօր Ռոմանոս Պետրոսյանի առաջին աշխատանքային օրն է։ Սակայն նա դեռ չի ժամանել աշխատավայր։

Ուղիղ եթերում արձանագրվում է, որ այս պահին ՀԷՑ-ի տարածքում կան նաև ԱԱԾ աշխատակիցներ։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից ներկայացված հաղորդման հիմքով ՀԾԿՀ նախագահը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ հարուցեց վարչական վարույթ և Ռոմանոս Պետրոսյանին նշանակեց ընկերության ժամանակավոր կառավարիչ։

ՀԷՑ-ի ազգայնացման շուրջ խոսակցությունները սկսվեցին այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ հայ եկեղեցու կողքին է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031