Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ղազինյան. «Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն ՀՀ-ի, վերջին տարիներին տեսել ենք՝ հանուն ՀՀ-ի ինչ է նշանակում»

Հուլիս 21,2025 14:55

«Փորձ է արվում կոտրել դիմադրությունը, որ տեսեք՝ Ղազինյանին «բեսպրեդելով» ազատեցինք, ձե՞զ ինչ կանենք, ոնց կանենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ իրացման տնօրեն Դավիթ Ղազինյանը։

 

Նա, դիմելով ՀԷՑ աշխատակիցներին, ասաց․ «Ես հիմա կոչ եմ անում մեր 6800 աշխատակցին, որոնցից հավատացած եղեք, մեծ մասին անձամբ եմ ճանաչում, կոչ եմ անում մնալ, աշխատել՝ մեր ձևով, ի բարօրություն մեր ժողովրդի։ Հիմա եկողները, որ ասում են՝ հանուն ՀՀ-ի, վերջին տարիներին տեսել ենք՝ հանուն ՀՀ-ի ինչ է նշանակում»։

Անդրադառնալով ՀԷՑ-ի աշխատակազմի կողմից ենթադրական սաբոտաժի մասին հարցերին՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Ես ասել եմ՝ սաբոտաժ չկա։ Իրավապահ մարմիններն իրենցն են․ թող ապացուցեն։ Նման հայտարարություններ առանց հիմքի անելը, 6800 հոգու առանց ապացույցի մեղադրել սաբոտաժի մեջ, իմ կարծիքով՝ անբարոյականություն է»։

Լրագրողների դիտարկմանը՝ փաստացի 6800 անձ չգիտի՝ մնալո՞ւ են, թե՞ գնալու, Դավիթ Ղազինյանն այսպես արձագանքեց․ «Իրենց՝ այս ձևն արդեն անվստահություն է ենթադրում՝ իմ աշխատանքային փորձը չգնահատելով, գոնե չհետաքրքրվելով։ Չկա բան, որի համար փոշմանած լինեմ, կամ անօրինական գործարք։ Նրա հայտարարությունն արդեն ցույց է տալիս իրենց նպատակները»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031