ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը
Նիկոլի ծրագիրն է՝ հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնի աղոթքը Մայր Տաճարում Վեհափառը չմատուցի։
Ակնհայտ է, թե ինչ ծրագիր ունի կապիտուլյանտը։
Պայծառակերպության տոնին ընդառաջ նա փորձելու է «հավատացյալների» բազմությամբ, սաղմոսներ կարդալով, մտնել Մայր տաճար աղոթքի ու այլեւս օկուպացնի Մայր տաճարը։
Այդ ամենը կուղեկցվի «փարիսեցիներից եկեղեցին ազատելու» ու «սիրո ու համերաշխության» կոչերով։
Չեմ բացառում, որ կլինի «հոգեւորական», որը Նիկոլի համար «պատարագ» կմատուցի։
Իսկ ի՞նչ պետք է անենք մենք։
Նախ՝ Եկեղեցին ուղերձ պետք է փոխանցի իր հոտի անդամներին։
Կարծում եմ, անհրաժեշտ է, որ բոլոր 4 նվիրապետական աթոռներն ուղերձով հանդես գան։
Ազգային ուժերն էլ պետք է այդ հորդորներին սատար կանգնեն։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ է կազմակերպված ու համակարգված օրինական պայքար մղել ընդդեմ այս հակազգային գործողությունների։
2018թ.-ին Սերժին մերժեցիք ու Արցախն ընկավ, Վեհափառ մերժելով՝ Հայաստանն ենք կորցնելու։