Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հաշվետու է յուրաքանչյուրի առջև, անկախ այն բանից, մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ. Վահե Հովհաննիսյան

Հուլիս 21,2025 18:45

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորներից մեկը գրառում էր արել և դիմել վարչապետին` նշելով, որ եկեղեցուն քննադատելու և պահանջներ ներկայացնելու իրավունք ունեն հստակ կանոնների համապատասխանող հավատացյալները:

Այստեղ պետք է նշեմ, որ Կառավարությունը, օրինակ, հաշվետու է բոլոր քաղաքացիների առջև՝ անկախ նրանից՝ նրանք կատարում են ՀՀ օրենքների պահանջները, թե ոչ։ Կառավարությանը քննադատելու և օրենքների կատարման պահանջ կարող են ներկայացնել բոլորը անխտիր, նույնիսկ ծանր հանցագործությունների համար կալանավորված անձինք։ Քննադատության բովանդակությունը երբեք չի կարող նսեմացվել` պայմանավորված քննադատողի անձով:

Նույն տրամաբանությամբ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որպես հատուկ կարգավիճակ ունեցող կառույց, որը շատերիս կարծիքով անմիջական կապ ունի նաև հայ ժողովրդի ինքնության հետ, հաշվետու է յուրաքանչյուրի առջև` անկախ այն բանից՝ մարդը պահպանում է եկեղեցական բոլոր կանոնները, թե ոչ։

Եթե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին լիներ պարզապես փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություն, ապա կանոնադրության խախտումները գուցե այսպիսի հնչեղություն չստանային։ Սակայն այն իրողությունը, որ եկեղեցին ներկայացվում է որպես ողջ ժողովրդի հոգևոր կառույց, ենթադրում է հաշվետվողականություն բոլորի առջև, նույնիսկ նրանց, ովքեր աթեիստ են։

Մեր հասարակության մեջ նյութապաշտության և հոգևոր արժեքների ետընթացի պատճառները գուցե նաև պայմանավորված են նրանով, որ այդ արժեքները պահպանողները և քարոզողները երբեմն տեսանելի ձևով հավատարիմ չեն այդ արժեքներին»։

 

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031