Լրահոս
Օրվա լրահոսը

Սասունիկում արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է

Հուլիս 21,2025 19:00

Սասունիկում անասնապահությունն ու հողագործությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակության ծավալները տարեցտարի նվազում են։

Բնակիչները Marz News-ի հետ զրույցում նշում էին, որ տարիներ առաջ գյուղի արոտավայրերը վարձակալության են հանձնել ինչ-որ անհատների, որից հետո անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է։ Մարդիկ ստիպված մի քանի անգամ կրճատել են անասնագլխաքանակը։

Սասունիկի վարչական ղեկավար Արման Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց՝ վերջին 10-ը տարիներին անասնագլխաքանակը կրճատվել է մոտ 3 անգամ։

«Նախկինում մոտ 1500 գլուխ խոշոր եղջերավոր ենք ունեցել, այժմ այդ թիվը չի գերազանցում 500-ը»,- ասաց նա։ Ոռոգման ջրի խնդիրը ևս գյուղում ամբողջովին լուծված չէ։

Հողագործները ստիպված են հերթագրվել ու ըստ սահմանված ժամանակացույցի ոռոգել այգիները։

«Այդ ընթացքում բերքը կարող է չորանալ»,- ասում է Սուրեն պապը։

Սասունիկը Հայաստանի երիտասարդ գյուղերից է։ Գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։

Բնակիչներն այստեղ են եկել Խորհրդային տարիներին՝ Հայաստանի տարբեր շրջաններից, մեծ մասը՝ Վերին Սասունիկից։ Բնակչության 25-30 տոկոսը սասունցիներ են։ Գյուղն ունի 1100 տնտեսություն, շուրջ 4000 բնակչություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031