Երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման ուղիներն են քննարկել Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան РИА “Новости” գործակալությունը` հղում անելով Իրանի դեսպանին։
Նախարարներ Անդրեյ Բելոուսովի և Ազիզ Նասիրզադեի հանդիպումը կայացել է երեկ Մոսկվայում, դրան էլ նախորդել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանիի միջև բանակցությունները։
Հանդիպման նպատակն էր ամրապնդել երկկողմ համագործակցությունը պաշտպանական և ռազմական ոլորտներում։
Հայտնի է նաև, որ Ռուսաստանն ու Իրանը Կասպից ծովում անցկացնում են Casarex 2025 եռօրյա ռազմածովային զորավարժություններ, հաղորդում է Tasnim-ը:
Կարդացեք նաև
Զորավարժությունների նպատակը երկու երկրների անվտանգության բարձրացումն ու ռազմական համագործակցության ամրապնդումն է։
Մոսկվան ու Թեհրանը հունվարի 17-ին ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել, որը, սակայն, չի նախատեսում պաշտպանական դաշինքի ստեղծում զենքի ոլորտում սերտորեն համագործակցող երկրների միջև։