Որպես Երևան քաղաքի ավագանու անդամ՝ հայտարարում եմ իմ մտահոգությունն այն փաստի վերաբերյալ, որ «Հակոբ Կոջոյանի» անվան հանրակրթական դպրոցի տնօրենը թույլ է տալիս իրեն՝ բացահայտ քաղաքական հայտարարություններով հանդես գալ՝ այդ թվում սատարելով կամ քննադատելով երկրի վարչապետին կամ որևէ կուսակցության։
Սա լրջագույն խախտում է գործող օրենսդրության՝ մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» օրենքի՝
Հոդված 6 – Հանրակրթությունը պետք է իրականացվի քաղաքական չեզոքության սկզբունքով։
Հոդված 18 – Դպրոցի տնօրենը պարտավոր է չներգրավել դպրոցը քաղաքական գործընթացների մեջ, ապահովել հավասարություն ու չեզոքություն։
Կարդացեք նաև
Բացի դրանից՝ «Պետական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածով արգելվում է պետական ծառայողի՝ իր պաշտոնեական դիրքը օգտագործելով քաղաքական կողմնակալություն ցուցաբերելը։
Դպրոցը երեխաների դաստիարակության վայր է, ոչ թե քաղաքական քարոզչության հարթակ։
‼️ Պահանջում եմ, որ պատկան մարմինները՝ իրականացնեն ծառայողական քննություն, պարզեն հանգամանքները օրենքով սահմանված կարգով։
❗ Նման դեպքերը չպետք է անցնեն անարձագանք։ Սա նախադեպ է ստեղծում կրթական միջավայրի ապականման և ապօրինի ազդեցության համար։
Կրթությունը պետք է մնա սուրբ և ապաքաղաքական դաշտ։
Հարգանքով՝
Ալբերտ Մովսեսյան
Երևանի քաղաքի ավագանու անդամ