Եկեղեցում եւ քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք պայքարի են հակված եւ կարծում են, որ չի կարելի խոնարհաբար վիզը դնել գիլյոտինի տակ, սակայն կարծում են, որ պայքարը պետք է առաջնորդի Վեհափառը, գոնե դեմ չպետք է լինի, քանի որ իրենց նախաձեռնողականությունը կարող է պատժվել:
… Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը նախ հումորի վերածեց՝ հիշեցնելով Փաշինյանի խոսքերը, որ հոգեւոր հավաք է լինելու․ «Իր հոգեւոր հավաքին հաստատ չենք մասնակցելու, քանի որ չենք հավատում իր հոգեւոր զգացմունքներին, առավել եւս՝ Աստծուն հավատալուն»: Ապա հավելեց․ «Միեւնույն ժամանակ, ելնելով փորձից եւ այն փաստից, որ Նիկոլ Փաշինյանն ունի հակաեկեղեցական նպատակներ, մասնավորապես՝ այլեւայլությունների քողի ներքո նպատակ ունի վնասելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մենք՝ որպես իրական հավատացյալներ եւ հոգեւոր իրական արժեքներ կրողներ, բոլոր իրական հավատացյալների հետ պաշտպանելու ենք մեր Եկեղեցին՝ դրա դեմ դուրս եկած ցանկացածից»: Թե ինչպես` չմանրամասնեց։
ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը Հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանության հարձակումներն անընդունելի եւ հակաօրինական որակեց։ Ինչ վերաբերում է հնարավոր գրոհի դեպքում իրենց անելիքներին, ապա․ «Նախ՝ պետք է պարզել Գարեգին Վեհափառի դիրքորոշումն այդ կապակցությամբ եւ հորդորը քաղաքական ուժերին։ Եթե Միքայել Աջապահյանին ՔԿ ճանապարհելու օրինակով Վեհափառը պետք է կատարի իշխանության պահանջը, ապա ի՞նչ անելիք ունեն քաղաքական ուժերն այդ դեպքում»։
Մինչդեռ աթեիստ, նախկին ՔՊ-ական, ներկայում ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանն առանց երկար-բարակ մտածելու պատասխանեց․ «Եթե լինի հարձակում, ամենայն հավանականությամբ, կլինեմ եկեղեցու բակում»:
Կարդացեք նաև
Հիշեցրինք, որ ինքն անհավատ է։ «Սրանք ոչ թե հավատքի, այլ սահմանադրականության, պետության հիմքերը տապալելու փորձեր են։ Այդ մարդն արդեն հատել է բոլոր սահմանները եւ հակազդեցության պետք է արժանանա»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում