Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար. Ռուբեն Հակոբյան

Հուլիս 22,2025 13:28

Ռուբեն Հակոբյանի որդու՝ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Հորս՝ քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի նամակը՝ կալանավայրից

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։

Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։ Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։ Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։ ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրան առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։

44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնական-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։

Ինչպես նախկինում, այսօր էլ ուղիղ եթերի ձևաչափով առաջարկում եմ մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ թվարկված և այլ փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։

Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդդիմացող ակտիվ երիտասարդներ։
Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար։

Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։
Բարին ընդ ձեզ և ի տեսություն։

Ռուբեն Հակոբյան
ՀՀ ԳԽ և ԱԺ չորս գումարումների պատգամավոր,
2000-2008
թթՍանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս
քաղաքական գիտությունների թեկնածու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031