Լրահոս
Օրվա լրահոսը

Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 22,2025 14:07

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Որքան էլ Փաշինյանը փորձում է փախչել 44-օրյա պատերազմից ու դրա հետևանքներից, իր կառուցողական գործընկեր Ալիևն անընդհատ հիշեցնում է, որ իր համբերության բաժակը լցվել է և քաղաքական որոշում է կայացրել վերջինիս` «Արցախը Հայաստան է և վե՛րջ» ձևակերպումից հետո:
Ավելին, երբ այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը անոնսեց բանակցությունների տապալման և իր հետագա անելիքների մասին, նույն այս իշխանությունը դրան լրջորեն չմոտեցավ, չնախապատրաստվեց, ժամանակին անհրաժեշտ քայլեր չձեռնարկեց և հետևանքը ծանր պատերազմն էր, Արցախի կորուստն ու հազարավոր մարդկային նահատակությունները:

Դեռ չեմ խոսում դրան հաջորդած հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստների մասին:
Արկածախնդիրների քաղաքականությունը հիմա էլ Հայաստանն է կանգնեցրել նոր մարտահրավերների առաջ, որի պայմաններում միակ բանը, որը արդյունավետորեն կարողանում է կատարել բռնապետը, մարդկանց մոլորեցնել է և իր նախաձեռնած պարտությունները հաղթանակ ծախելը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031